Ընկերությունը մասնագիտացված փաստաբանական և իրավաբանական ծառայություններ է մատուցում քաղաքացիական իրավունքի տարբեր ոլորտներում, այդ թվում` գործարքներից, պայմանագրերից ծագող վեճերով, վնաս պատճառելու հետևանքով ծագող վեճերով, ապահովագրական, աշխատանքային, ընտանեկան, ժառանգության և հեղինակային իրավունքին առնչվող վեճերով և այլն: Քաղաքացիական իրավունքի ոլորտում հարուստ փորձառություն ունեն գրասենյակի իրավաբաններ Էդգար Այվազյանը, Տաթևիկ Մալխասյանը, Գուրգեն Ներսիսյանը, Քրիստինա Սարդարյանը և Վիգեն Մալխասյանը։ Պետք է ընդգծել, որ փաստաբան Արսեն Սարդարյանը քաղաքացիական իրավունքի ոլորտում պաշտպանել է գիտական ատենախոսություն և հանդիսանում է ոլորտում պրակտիկ գործունեություն ծավալող իրավաբանական գիտությունների թեկնածու:
Մեր փաստաբանները քաղաքացիական գործերով հավաքում են անհրաժեշտ տեղեկությունները, վերլուծում են գործի հանգամանքները և համեմատում դրանք ՀՀ վճռաբեկ դատարանի, Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներում արտահայտված դիրքորոշումների հետ, քննարկում են դրանք վստահորդի հետ և համատեղ մշակում են համապատասխան ռազմավարություն: Ճիշտ մարտավարություն ընտրելը շատ կարևոր է, քանի որ հաղթանակի հավանականությունը էապես կախված է դրանից։
Քաղաքացիական գործերով մեր փաստաբանները իրավաբանական ծառայություններ են մատուցում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Քաղաքացիական դատավարության կարգով քննվում են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթները, սակայն այս ոլորտում վստահորդի շահերի արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է նաև քրեական իրավունքի տիրապետում, քանի որ այս գործերով վարույթի հիմքը հենց քրեական հանցագործության վերաբերյալ տեղեկությունն է։
Բացի այդ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով ֆինանսական և հաշվապահական ծառայությունների անհրաժեշտություն է առաջանում։ Այս առումով պետք է նշել, որ ԷԼ ԷՍ ԷՅ ընկերության մասնագետների թիմը ունի անհրաժեշտ բոլոր ռեսուրսները նշված վարույթներով Ձեր շահերը արդյունավետ պաշտպանելու համար, մասնավորապես՝ քրեական և քաղաքացիական ոլորտներում մասնագիտացած փաստաբաններ, հաշվապահներ և ֆինանսիստներ։
Քաղաքացիական վեճերով փաստաբանները կազմում են դիմումներ, հայցադիմումներ, պատասխաններ, առարկություններ, բողոքներ, միջնորդություններ, հավաքում են անհրաժեշտ ապացույցներ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր: Խորհրդատվություն են տրամադրում վստահորդին, վերջինիս համաձայնությամբ և պատվերով վարում բանակցություններ և կնքում հաշտության համաձայնություններ, ներկայացնում են վստահորդի շահերը դատարանում: Մեր փաստաբանները սկզբունքորեն զերծ են մնում քաղաքացիական գործի ելքի վերաբերյալ երաշխիքներ տալուց, սակայն անում են առավելագույնս՝ վստահորդի համար դրական արդյունքի հասնելու համար: