Գործընկեր
Փաստաբանական արտոնագիր՝ № 3048
Գուրգեն Ներսիսյանը հանդիսանում է «ԷԼ ԷՍ ԷՅ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ /Գործընկեր/։ Նա մասնագիտացված է ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում, ունի բազմաթիվ հաղթած գործեր քրեական, քաղաքացիական և վարչական դատարաններում։
Փաստաբանի փորձառությունը «ԷԼ ԷՍ ԷՅ» իրավաբանական ընկերությունում սկսել է 2023թ․, մինչ այդ ունեցել է պետական մարմիններում աշխատանքի փորձառություն, մասնավորապես` 2007-2023թթ. աշխատել է Արցախի Հանրապետության դատախազության համակարգում, որպես դատախազ, ավագ դատախազ և գլխավոր դատախազ:
Գուրգեն Ներսիսյանը 2017թ.-ից հանդիսանում է ԵՊՀ քրեական դատավարության իրավունքի ամբիոնի հայցորդ: Բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է, հինգ տարուց ավելի է իրականացնում է նաև դասախոսական գործունեություն: 2007թ.-ին ավարտել է Արցախի պետական համալսարանը՝ իրավաբանի մասնագիտությամբ:
Արժանացել է մի շարք գերատեսչական ու պետական պարգևների:
2021թ.-ից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:
Տիրապետում է հայերեն և ռուսերեն լեզուներին: