+(374) 33 374 375

Առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող մեր վստահորդն ազատվեց կալանքից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով մեր գրասենյակի փաստաբաններ Անդրանիկ Մնացականյանի և Էդգար Այվազյանի վստահորդ Ե.Բ.-ին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործության, այն է՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Ճիշտ ընտրված պաշտպանական մարտավարության, նախաքննություն իրականացրած քննիչի և հսկողություն իրականացնող դատախազի ցուցաբերած օբյեկտիվ մոտեցման շնորհիվ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացվել է և որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: