27.12.2023թ.-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «LSA»-ի փաստաբաններ Արսեն Սարդարյանի և Էդգար Այվազյանի կողմից ներկայացված դիմում-բողոքը՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ՝ Լ.Գ.-ի որոշման դեմ:
Արդյունքում Դատարանը ամբողջությամբ բավարարելով դիմում-բողոքը, հաստատեց մեր վստահորդ դատապարտյալ Դ. Հ.-ի իրավունքների խախտման փաստը, ինչպես նաև Դ.Հ.-ի պատիժը կրելու անվտանգային գոտու խիստ պայմաններից մեղմ պայմաններով փոխարինելու հանգամանքը: