Ծանրացուցիչ հանգամանքներում սպանության մեջ մեղադրվող մեր պաշտպանյալ Ա.Ա.-ն ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 23.01.2024թ. որոշմամբ ազատ է արձակվել կալանքից և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով: Դրական է, որ թեկուզ դանդաղ տեմպերով, բայց դատաիրավական համակարգի մշակույթ է ներթափանցում այն կարևորագույն մոտեցումը, որ մեղսագրվող արարքի ծանրությունը ինքնին խոչընդոտ չէ դատական պաշտպանության իրավունքի իրացման փուլում անձին ազատության մեջ պահելու համար: