ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և անցման դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթով մեր վստահորդ, հիշյալ նախարարության ստորաբաժանման ղեկավար Ա.Ղ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը դատարանի 01.02.2024թ. որոշմամբ մերժվել է և մեղադրյալի նկատմամբ ընտրվել է «տնային կալանք» խափանման միջոցը:
Թեև դժվարությամբ, բայց սկզբունքային դատավորների շնորհիվ (Դատավոր՝ Սուրեն Խաչատրյան) հաջողվում է դատական պրատիկայում վերահաստատել այն պնդումը, որ խափանման միջոց կալանքը դատավարական հարկադրանքի ծայրահեղ միջոց է և կարող է կիրառվել միայն այլընտրանքային խափանման միջոցների անբավարարության դեպքում:
05.02.2024