+(374) 33 374 375

Քրեական հետապնդումը դադարեցվել, իսկ պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումը՝ վերացվել է

Մոտ վեց ամիս տևած քրեադատավարական գործընթացներից հետո «LSA» փաստաբանական գրասենյակի վստահորդ Ա.Մ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթի կեղծման օժանդակություն) և 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծառայողական լիազորությունների օգտագործմամբ խարդախություն) հարուցված քրեական հետապնդումը արդարացման հիմքով դադարեցվել է, իսկ պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումը՝ վերացվել: Մեր գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանի հետևողական աշխատանքը ի վերջո տվեց անհրաժեշտ արդյունքը:

12.02.2024