Այսօր «LSA» փաստաբանական գրասենյակը արձանագրել է հերթական հաջողությունը:
Փաստաբաններ Արսեն Սարդարյանին ու Գուրգեն Ներսիսյանին հաջողվել է հիմնավորել, որ մեղադրյալի օտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում նրա կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու կամ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ենթադրությունը, որպես հիմնավոր կանխավարկած դիտարկելու դատական պրակտիկայում լայնորեն տարածված մոտեցումն ընդունելի ու հիմնավոր չէ:
Արդյունքում Վրաստանի Հանրապետության քաղաքացի երկու մեղադրյալները ազատվել են կալանքից:
Շնորհակալ ենք դատավոր Ադրինե Ղուկասյանին արդարացի մոտեցման և դատական ակտում ներկայացված հիմնավոր հետևությունների համար:
Դատական պրակտիկան հղկվում և իրավունքը զարգանում է հենց այսպիսի օրինակների միջոցով: