+(374) 33 374 375

ԵՌԱՄՍՅԱ ՊԱՅՔԱՐԻՑ ՀԵՏՈ ՄԵՐ ՎՍՏԱՀՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱԼԱՆՔ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈՓՈԽՎԵՑ

Դեռևս հունվար ամսում «LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գուրգեն Ներսիսյանը, ամփոփելով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու պրակտիկան, առաջ էր քաշել մի շարք մտահոգիչ հարցեր, որոնցից մեկը վերաբերում էր մարտադաշտը լքելու ենթադրյալ արարքի մեջ մեղադրվող՝ մեր վստահորդ Ա.Ս.-ի գործին: Փաստաբաններ Գուրգեն Ներսիսյանն ու Արսեն Սարդարյանը, ովքեր ներկայացնում էին Ա.Ս.-ի շահերը, մինչդատական վարույթի ընթացքում բազմիցս բարձրաձայնել էին, որ Ա.Ս.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց էր ընտրվել նախաքննական մարմնի ցուցաբերված դատավարական անբարեխղճության պայմաններում: Ի վերջո, նախնական դատալսումների ընթացքում, քննարկելով Ա.Ս.-ի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը, ՀՀ Լոտու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (դատավոր Մուշեղ Հարությունյան) 23.02.2024թ. որոշմամբ փոփոխեց մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը և այն փոխարինեց այլընտրանքային խափանման միջոցով:

Մեր երախտագիտությունն ենք հայտնում դատավոր Մ.Հարությունյանին ցուցաբերած պրոֆեսիոնալ մոտեցման, պաշտպանական կողմի ներկայացրած իրավական փաստարկները լսելու, պատշաճ հետազոտելու և դրանք օբյեկտիվ ու արդարացի գնահատելու համար:

Շնորհակալ ենք նաև հանրային մեղադրող Դ.Նավասարդյանին մրցակցային դատավարության ընթացքում հետաքրքիր իրավական վեճ ապահովելու համար: