Մեր փաստաբաններ Տաթևիկ Մալխասյանի և Էդգար Այվազյանի գրագետ մարտավարության շնորհիվ 04.03.2024 թվականին ՀՀ Վարչական դատարանը բավարարեց մեր վստահորդ Հ.Ն.-ի աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ ներկայացված հայցը:
Արդյունքում դատարանը անվավեր ճանաչեց ՀՀ պետական եկամուտների կողմիտեի նախագահի 17.03.2023 թվականի թիվ 1/286-Ա հրամանը մեր վստահորդին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ և պարտավորեցրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Հ.Ն.-ին վճարել հատուցում...:
Շնորհակալ ենք դատավոր Ռոբերտ Մաքեյանին արդարացի և պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար:
06.03.2024