LSA փաստաբանական գրասենյակը իր հերթական հաղթանակը գրանցեց: Փաստաբաններ Արսեն Սարդարյանի և Էդգար Այվազյանի վաստահորդ Իրանի քաղաքացի Ֆ.Գ.-ի նկատմամբ ապօրինի սահմանահատման փորձի և կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար հարուցված քրեական հետապնդումը դադարեցվեց, նշված հանցանքը նրա կողմից կատարծ չլինլու հիմքով:
Շնորհակալություն ենք հայտնում գործը քննած քննիչին և հսկող դատախազին պաշտպանական կողմի փաստարկները հաշվի առնելու և օբյեկտիվ որոշում կայացնելու համար:
Հիշեցնենք, որ այս գործով վարույթ իրականացնող մարմինը ամիսներ առաջ Ֆ.Գ.-ի նկատմամբ միջնորդել էր կալանավորում խափանման միջոց կիրառել, սակայն դատավոր Մարտին Արզումանյանը բավարարել էր պաշտապանների միջնորդությունը և կալանքի փոխարեն վարչական հսկողության տակ վերցրել Ֆ.Գ.: Այսպիսով ի շնորհիվ դատավոր Մարտին Արզումանյանի օբյեկտիվ և մարդասիրական որոշման անմեղ անձը կալանքի տակ չհայտնվեց: