+(374) 33 374 375

Հանդիպումը BScosmo բիզնես ակումբում

«ԷԼ ԷՍ ԷՅ» իրավաբանական ընկերության տնօրեն Արսեն Սարդարյանը հանդիպում է ունեցել BScosmo բիզնես ակումբում և կատարել է հետևյալ գռարումը իր ֆեյսբուքյան էջում`

«BScosmo բիզնես ակումբի իմ մասնակցությամբ առաջին միջոցառմանը ծանոթացա Henderson ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Հարությունյանի հետ։ Արտասահմանում մեծ հաջողությունների հասած հայ գործարարը պատմեց իր հաջողության պատմությունը և մի քանի անգամ շեշտադրեց, որ իր հաջողության գաղտնիքը թիմն է։ Նրա համոզմամաբ այդպիսի հաջողություններ չէին արձանագրվի առանց այն անձանց, որոնք միավորել են իրենց ջանքերը Ռուբեն Հարությունյանի գաղափարների շուրջ։ Վերջինս խոսքի մեջ հիշատակեց նաև աշխարհի ամենահարուստ գործարարներից մեկին՝ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսին, որը հարցազրույցներից մեկում ասել է, որ իրեն սնանկացնելու համար անհրաժեշտ է իր թիմի առանցքային մի քանի անձանց համոզել, որպեսզի դուրս գան ընկերությունից։ Հաճելի է նման գաղափարներ լսել հաջողած հայ գործարարից։ Կարծում եմ մեր ազգային խնդիրներից մեկը թիմով աշխատելու և թիմով բարիք ստեղծելու անկարողությունն է։ Եթե այս բարդույթը կարողանանք հաղթահարել, և Ռուբեն Հարությունյանի պես մտածելը լինի ոչ թե բացառություն, այլ օրինաչափություն, ապա անխուսափելիորեն կհաջողենք»։