ՀՀ դատաիրավական պրակտիկայում աստիճանաբար ձևավորվել է կայուն պրակտիկա՝ քրեական վարույթով արդարացված անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ: Մոտ չորս տարի առաջ արդարացված մեր վստահորդ Ա.Ղ.-ն 677 օր գտնվել էր կալանքի տակ, բացի այդ նրա տանը կատարվել էր խուզարկություն:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը դատավոր Աշոտ Հովհաննիսյանի նախագահությամբ Ա.Ղ.-ի խախտված իրավունքների վերականգնման համար որպես փոխհատուցում որոշել է ՀՀ-ից բռնագանձել 2.200.000 ՀՀ դրամ, որից 2.000.000 ՀՀ դրամը` ազատության իրավունքի խախտման համար փոխհատուցում, իսկ 200.000 ՀՀ դրամը` բնակարանի անձեռնմխելիության խախտման համար փոխհատուցում /տես քաղաքացիական գործ թիվ ԵԴ/66453/02/22/:
Չնայած գտնում ենք, որ ազատության իրավունքի խախտման համար բավարարված փոխհատուցման չափը չի համապատասխանում խախտման բնույթին, և այդ կապակցությամբ բողոք ենք ներկայացրել Վերաքննիչ դատարան, ամեն դեպքում շնորհակալություն դատավոր Աշոտ Հովհաննիսյանին՝ քրեական վարույթներով անձի խախտված իրավունքների վերականգնման առումով պրակտիկայի զարգացման գործում արժեքավոր դատական ակտ կայացնելու համար: