+(374) 33 374 375

ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով ազգության կեղծ հիմքեր ներկայացրած օտարերկրացիները, կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել հեռակա վարույթի շրջանակներում, առանց Հայաստան ժամանելու։

Այսպես, վերջին շրջանում պարբերաբար LSA փաստաբանական գրասենյակ են դիմում օտարերկրյա քաղաքացիներ (հատկապես՝ Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի Հանրապետությունների և Ռուսաստանի Դաշնության), ովքեր Հայաստանի Հանրապետությունից դուրս գործող կազմակերպությունների մոլորեցնող ազդեցության տակ ընկնելով, վերջիններիս աջակցությամբ և միջնորդական ծառայությունների միջոցով ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով ազգության հիմքի կեղծված փաստաթղթի օգտագործմամբ դիմել էին ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ իրենց քաղաքացիության երկրում ՀՀ Հյուպատոսական մարմին, որից որոշ ժամանակ անց տեղեկացել են, որ իրենց կողմից հիշյալ մարմիններին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, առկա են քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ, հայտարարվել է հետախուզում:

Նկատի ունենալով, որ այդ անձինք հիմնականում բնակվում են ՀՀ-ից դուրս, հետախուզում հայտարարվելու պահից բախվում են բազմաթիվ խնդիրների, ունենում են ազատ տեղաշարժի խնդիր:

Նմանատիպ քրեական վարույթներով ՀՀ քննչական կոմիտեի կողմից բավարարվել են հեռակա վարույթ իրականացնելու մասին «LSA»-ի փաստաբանների միջնորդությունները, դատախազությունը քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան, որտեղ հեռակա վարույթի կարգով իրականացվել է դատական քննություն, որի արդյունքում նշանակվել են տուգանքներ, իսկ տուգանքը վճարելու պահից մարվել է մեր վստահորդների դատվածությունը։ Արդյունքում մի կողմից ապահովվել է քրեական պատասխանատվության և պատժի անխուսափելիության պայմանը, պետական բյուջե են վճարվել դատական ակտով նշանակված տուգանքները, մյուս կողմից դադարեցվել է անձի նկատմամբ հայտարարված հետախուզումը, դատվածությունը և բոլոր տեսակի այլ բացասական հետևանքները` առանց այդ անձի Հայաստան գալու։

«LSA»-ի փաստաբանները կոչ են անում ՀՀ-ում քաղաքացիություն ստանալու հարցով հետաքրքրված օտարերկրացիներին առաջնորդվել բացառապես օրենքով նախատեսված ընթացակարգերով և չընկնել զեղծարարների բացասական ազդեցության տակ։ Միաժամանակ «LSA»-ի փաստաբանները իրենց պատրաստակամությունն են հայտնում աջակցություն ցուցաբերելու այն օտարերկրացիներին, որոնց նկատմամբ արդեն նախաձեռնվել է քրեական հետապնդում և հայտարարվել հետախուզում: Մեր փաստաբանները կձեռնարկեն հնարավոր բոլոր իրավական միջոցները` Ձեր շահերը նախաքննության փուլից սկսած պաշտպանելու, այդ թվում հեռակա քրեական վարույթի կարգով /առանց մեղադրյալի մասնակցության/ դատական գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ: Նշված խնդրով դիմող մինչև 2026թ օգոստոսի 30-ը դիմելու դեպքում «LSA»-ի փաստաբանները պատրաստ են օտարերկրացիներին բացառության կարգով նախնական խորհրդատվություն տրամադրել անվճար հիմունքներով։