+(374) 33 374 375

ՀՀ վարչական դատարանը մերժեց մեր վստահորդի դեմ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած հայցը

ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ մեր գրասենյակի վստահորդ Մ.Մ.-ի կողմից ձեռքբերված հողամասը աճուրդի հանելու վերաբերյալ համայնքի ավագանու որոշումն առ ոչինչ ճանաչելու պահանջով:

Մ.Մ.-ի շահերը վարչական գործի շրջանակներում դատարանում ներկայացնելիս փաստաբան Էդգար Այվազյանը համապատասխան փաստարկներով հիմնավորել է, որ բացակայում են խնդրո առարկա վարչական ակտը և համայնքի ավագանու որոշումն առ ոչինչ ճանաչելու իրավական հիմքերը։ Պաշտպանության կողմը ներկայացրել է փաստական և իրավական հիմնավորումներ, որոնք վկայում էին վիճարկվող որոշման օրինականության մասին։

ՀՀ վարչական դատարանը 2026 թվականի ապրիլի 9-ին կայացրած վճռով համաձայնել է մեր կողմից ներկայացված հիմնավորումներին և ամբողջությամբ մերժել դատախազության ներկայացրած հայցը (վարչական գործ թիվ ՎԴ/9417/05/24):

Կայացված դատական ակտը վերահաստատում է, որ վարչական դատավարության շրջանակներում յուրաքանչյուր պահանջ ենթակա է բազմակողմանի և օբյեկտիվ գնահատման՝ օրենքի պահանջներին համապատասխան։

Շնորհակալ ենք դատավոր Տիգրան Սանթրոսյանին՝ մրցակցային վարչական դատավարության անցկացումն ապահովելու և պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար։