Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, անդրդառնալով դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդմանը և կալանավորմանը, լրագրողների հետ զրույցում ասել է, որ դատավորը դատական նիստ է արել զուտ Նվեր Մկրտչյանին կալանավորելու նպատակով՝ բերելով մի քանի պատճառաբանություններ: Մասնավորապես նա նշում է, որ Մկրտչյանի դատական նիստին չներկայանալու պատճառը պաշտպանի չներկայանալն է եղել:
Դատավոր Բորիս Բախշիյանի պաշտպան Արսեն Սարդարյանը Vesti.am-ի հետ զրույցում հակադարձել է դատախազին, նշելով, որ Բախշիյանն արձանագրել է, որ դատական նիստերին ներկայանալը ոչ թե ամբաստանյալի իրավունքն է, այլ պարտականությունը: Սարդարյանը նաև անթույլատրելի վարքագիծ է համարում Մկրտչյանի փաստաբանի այն մոտեցումը, որ եթե ինքը չի գալիս նիստին, ապա իր վստահորդն էլ չի գալու: «Դատական նիստին ներկայանալուց բացահայտ հրաժարվելը ցույց է տալիս, որ կիրառված խափանման միջոցը չի ծառայում իր նպատակին՝ ուստի կիրառվել է կալանավորում խափանման միջոցը»,- ասել է Արսեն Սարդարյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
08.02.2022թ.