Վերջերս մեր գրասենյակ էր դիմել Հայաստանում բնակություն հաստատած Հնդկաստանի Հանրապետության մի քաղաքացի, ում առնչությամբ դատարանի կողմից կայացվել էր երկրից վտարելու մասին վճիռ: Ստորադաս դատարանի ակտի վերաքննության արդյունքում այն բեկանվել ու արձանագրվել է, որ առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում խախտվել են մեր վստահորդի իրավունքները:
(Տես՝ թիվ ՎԴ/8840/05/21 որոշումը հետևյալ հղումով՝ http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809963763 )