Հրավիրյալ խորհրդատու
Փաստաբան՝ արտոնագիր 1806
Հեկտոր Սարդարյանը «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերությունում հանդիսանում է հրավիրյալ խորհրդատու: Մասնագիտացված է քրեական իրավունքի ոլորտում:
Ունի երկար տարիների աշխատանքային փորձառություն ՀՀ և ՌԴ իրավապահ մարմիններում: ՀՀ և ՌԴ քննչական մարմիններում և դատախազությունում՝ որպես քննիչ և դատախազ նրա աշխատանքային փորձառությունը հիսուն տարուց ավելի է: Այդ տարիների ընթացքում Հ․ Սարդարյանը բազմաթիվ բարձր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ ՌԴ Գլխավոր տրանսպորտային դատախազությունում հանդիսացել է քննչական վարչության ղեկավարի տեղակալ, ՀՀ Գլխավոր դատախազությունում հանդիսացել է զինվորական դատախազի տեղակալ և այլն:
Երկու անգամ արժանացել է ՌԴ լավագույն քննիչ մրցանակի:
Հանդիսացել է ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ:
Հեկտոր Սարդարյանը կոչումով գեներալ է (Արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական):
Փաստաբանական գործունեությամբ սկսել է զբաղվել 2014 թ-ից:
Գերազանց տիրապետում է հայերեն և ռուսերեն լեզուներին: